Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) մեկնարկել է եզրափակիչ շարքը։
Առաջին խաղում «Նյու Յորք Նիքսը» 105:95 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Սան Անտոնիո Սփյորսի» նկատմամբ։
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Նյու Յորքի» ամերիկացի խաղարկող պաշտպան Ջեյլեն Բրանսոնը, որը հավաքել է 30 միավոր, գրանցել 3 ռեբաունդ ու 2 ասիստ։
«Սան Անտոնիոյի» կազմում ամենաարդյունավետը ֆրանսիացի կենտրոնական Վիկտոր Վեմբանյաման էր՝ 26 միավոր, 12 ռեբաունդ, 2 ասիստ։
Շարքի երկրորդ հանդիպումը կկայանա հունիսի 6-ին Սան Անտոնիոյում։