Իրանը հայտարարել է Օմանի ծոցում ամերիկյան էսմինեցի դեմ գործողության մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը գործողություն են իրականացրել ամերիկյան էսմինեցի դեմ, որը, ըստ իրանական կողմի, փորձել է մոտենալ Իրանի տարածքային ջրերին՝ Օմանի ծոցում։

ԻՀՊԿ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Իրանի ռազմածովային ուժերը հայտնաբերել և նույնականացրել են ամերիկյան ռազմական նավը, որից հետո հարված են հասցրել դրա վրա տեղակայված, այսպես կոչված, «հրամանատարական և կառավարման կենտրոնին»։

«Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը, հայտնաբերելով և նույնականացնելով թիրախը, հարված են հասցրել ամերիկյան էսմինեցի վրա տեղակայված հրամանատարական և կառավարման կենտրոնին», — ասվում է հայտարարության մեջ։

Այս պահին ԱՄՆ կողմից միջադեպի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի հրապարակվել, իսկ հաղորդվող տեղեկությունների անկախ հաստատում դեռևս չկա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment