Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ

Բաժանորդագրվել

Կստեղծվեն առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Լիբանանն ու Իսրայելը ԱՄՆ–ում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնել են պահպանել հրադադարը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

«Հրադադարի պահպանումը կախված է «Հզբոլլահի» կողմից կրակի լիակատար դադարեցումից և Լիտանի գետից հարավ գտնվող տարածքներից նրա բոլոր մարտիկների դուրսբերումից»,–նշված է հաղորդագրութան մեջ։

Լիբանանը և Իսրայելը համաձայնել են նաև ստեղծել առանձին գոտիներ, որոնք կգտնվեն բացառապես Լիբանանի զինված ուժերի վերահսկողության ներքո։

Նեթանյահուն ՑԱԽԱԼ–ին հրամայել է հարվածել Բեյրութի Դահիա թաղամասին

«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:

Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:

Leave a comment