Իշխանությունները պատրաստվում են զանգվածային ձերբակալություններ իրականացնել․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` իշխանությունները պատրաստվում են զանգվածային ձերբակալություններ իրականացնել:

Այսօր Հանրապետության հրապարակակում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստանի» ազդեցիկ հանրահավաքից հետո իշխանությունների շրջանում խորացել է ճգնաժամային տրամադրությունը ու մտածում են գնալ կտրուկ քայլերի, մասնավորապես քննարկվում է հիմնական բոլոր դերակատարների ձերբակալության հարցը: Նկատենք, խոսքը չի գնում միայն Նարեկ Կարապետյաի ձերբակալության մասին:

«Փաստինֆո»-ի աղբյուրները հայտնում են, որ Ալիկ Ալեքսանյանի գործով քննչական մարմինը նախատեսում է խուզարկություններ իրականացնել միանգամից մի քանի տասնյակ հասցեներում, ինչը կուղեկցվի ձերբակալություններով: Մեր աղբյուրը հայտնում է, որ օրակարգում է մոտ 30 պատգամավորության թեկնածուի ձերբակալության հարցը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment