Թուրքիայի տրանսպորտի նախարարը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներին է անդրադարձել

Քաղաքականություն

03.06.2026 | 16:33

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»։ Նա նշել է, որ այն Միջին միջանցքի ամենակարևոր ռազմավարական բաղադրիչներից մեկն է, հավելելով, որ թուրքական կողմում 224 կիլոմետրանոց Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու հատվածի մրցույթն ավարտվել է, գրում է TRT Haber-ը։

Նշելով, որ ադրբեջանական կողմում աշխատանքները մոտենում են ավարտին, Ուրալօղլուն ասել է. «Նախիջևանի կողմում մնացած թերությունները կլրացվեն։ Մենք հետևում ենք Զանգեզուրի անցման կառուցման գործընթացներին, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Երբ այս գիծը գործարկվի, մենք կկապվենք թյուրքական աշխարհի և Կենտրոնական Ասիայի հետ շատ ավելի կարճ ճանապարհով»։

Հավելենք, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան նաև որոշ թուրք  շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։ Միջանցք եզրույթը թուրք պաշտոնյաներից կիրառում է ավելի շատ հենց Ուրալօղլուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment