https://arm.sputniknews.ru/20260603/erevani-het-hamadzajnagrer-stvoragrelis-amn-n-chi-mtatsum-hajastani-shaheri-masin-rd-agn-102959507.html
Երևանի հետ համաձայնագրեր ստորագրելիս ԱՄՆ-ն չի մտածում Հայաստանի շահերի մասին. ՌԴ ԱԳՆ
Երևանի հետ համաձայնագրեր ստորագրելիս ԱՄՆ-ն չի մտածում Հայաստանի շահերի մասին. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Ռուսաստանցի դիվանագետը մեկնաբանել է Երևանի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T16:03+0400
2026-06-03T16:03+0400
2026-06-03T16:03+0400
հայաստան
ռուսաստան
ամն
մարիա զախարովա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102756480_0:0:1501:844_1920x0_80_0_0_e5b7003ed501e61d00cc8451dcbe0ef2.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երբ Վաշինգտոնը համաձայնագրեր է ստորագրում Երևանի հետ, չի մտածում Հայաստանի շահերի մասին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախաստորագրեցին «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, ստորագրեցին «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման» շրջանակային հուշագիրը։ Դրանից հետո ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ TRIPP-ի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում:Ինչ է «Թրամփի ուղին»ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերություն ստեղծել՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայությամբ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% մասնաբաժին, Հայաստանին՝ 26%՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:Ռուսաստանի արձագանքըՄոսկվայում նշում են, որ նախագծի իրագործումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների առկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև ՀԿԵ–ի հետ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա: Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածության մաս։Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը` հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանն ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102756480_110:0:1235:844_1920x0_80_0_0_ea75ca57082fbcbf030e7be7b7d86c26.jpg.webp
հայաստան, ռուսաստան, ամն, մարիա զախարովա
հայաստան, ռուսաստան, ամն, մարիա զախարովա
Ռուսաստանցի դիվանագետը մեկնաբանել է Երևանի և Վաշինգտոնի պայմանավորվածությունները։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Երբ Վաշինգտոնը համաձայնագրեր է ստորագրում Երևանի հետ, չի մտածում Հայաստանի շահերի մասին։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մայիսի 26-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նախաստորագրեցին «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, ստորագրեցին «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «ՀՀ–ի և ԱՄՆ–ի միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման» շրջանակային հուշագիրը։ Դրանից հետո ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, որ TRIPP-ի վերաբերյալ վերջնական համաձայնագիրը կստորագրվի մի քանի շաբաթվա ընթացքում:
«Իրականում այնտեղ ոչ ոք չի մտածում Հայաստանի շահերի համատեքստում։ Միշտ մտածում են Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերի մասին», – գործակալության հետ զրույցում ասել է Զախարովան։
Ինչ է «Թրամփի ուղին»
Ռուսաստանի արձագանքը
Մոսկվայում նշում են, որ նախագծի իրագործումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների առկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև ՀԿԵ–ի հետ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա: Բացի այդ, ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածության մաս։
Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը` հաշվի առնելով Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանն ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը: