Շառլ Լեկլերը նոր պայմանագիր է կնքել «Ֆերարիի» հետ

Շառլ Լեկլերը երկարաձգել է Ֆորմուլա-1-ի «Ֆերարի» թիմի հետ գործող պայմանագիրը, հաղորդում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։

28-ամյա  մրցարշավորդի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը։ Նախորդն ավարտվում էր 2029-ին։

Շառլ Լեկլերը 2018 թվականին է նորամուտը նշել Ֆորմուլա-1-ում, իսկ «Ֆերարիի» կազմը համալրել է 2019-ին։ Նա «Ֆերարիում» ամենաշատ մեկնարկ գրանցած երկրորդ արշավորդն է լեգենդար Միխայել Շումախերից հետո։

Ֆորմուլա-1-ի ընթացիկ մրցաշրջանում Լեկլերը 75 միավորով երրորդն է ընդհանուր հաշվարկում և զիջում է «Մերսեդեսի» ներկայացուցիչներ Անդրեա Կիմի Անտոնելիին (131) ու Ջորջ Ռասելին (88)։

Leave a comment