Ֆրանսիական CAESAR-ների վրա չկային հակադրոնային պաշտպանական ցանցեր, զորահանդեսը ձախողված էր

Մայիսի 28-ի շքերթին անհասկանալի էր, թե ինչու չներկայացվեցին Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ բերված ամերիկյան անօդաչուները։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանը։

«Ֆրանսիայի «Bastion» զրահամեքենայի, «CAESAR»-ների վրա բացակայում են հակադրոնային պաշտպանության միջոցները, ցանցերը, որոնք բարձրացնում են տեխնիկայի կենսունակությունը: Լավ է, որ ձեռք է բերվել ինքնագնաց հրետանի, բայց անհայտ է, թե որքան է նրանց թիվը, կառավարման համակարգը ինչ փոփոխության է ենթարկվել, որ առաջին հարվածից չոչնչանան։ Այդ ամենը պետք է համալրվեր տեղական արտադրությամբ։ Զորահանդեսն իրականացվեց նախընտրական նպատակով, բայց այն ձախողված էր»,- մեկնաբանեց Քերոբյանը։

Խոսելով ընտրությունների մասին՝ նա նկատեց, որ քարոզարշավը չբարձրացավ նախընտրական ծրագրերի նշանակության մակարդակի, անձերի վրա է կենտրոնացումը, միմյանց վրա ցեխ շպրտել և այլն։

«Ամենակեղտոտ դրսևորումներով կատաղի ընտրապայքար ենք տեսնում, ֆիզիկական ուժի կիրառում, բռնապետական գործողություններ, հուսանք՝ չենք տեսնի գնդակահարություն։ Փաշինյանն ամեն ինչի պատրաստ է վերընտրվելու համար»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment