https://arm.sputniknews.ru/20260603/rdn-aknkalum-e-vor-hhn-patmakanvoren-tshisht-yntrutjun-kkatari-rjabkvov-102966896.html
ՌԴ–ն ակնկալում է, որ ՀՀ–ն պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի. Ռյաբկով
ՌԴ–ն ակնկալում է, որ ՀՀ–ն պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի. Ռյաբկով
Sputnik Արմենիա
ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T17:13+0400
2026-06-03T17:13+0400
2026-06-03T17:13+0400
ռուսաստան
հայաստան
սերգեյ ռյաբկով
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102253940_0:0:3096:1742_1920x0_80_0_0_294e3d75c196a9869cda3aefa701d3d4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի համատեքստում պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի հօգուտ Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102253940_135:0:2866:2048_1920x0_80_0_0_fc29bf1e96a6ab4e553f8b013297b9e5.jpg.webp
ռուսաստան, հայաստան, սերգեյ ռյաբկով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն
ռուսաստան, հայաստան, սերգեյ ռյաբկով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն
ՌԴ փոխարտգործնախարարը մեկնաբանել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի համատեքստում պատմականորեն ճիշտ ընտրություն կկատարի հօգուտ Ռուսաստանի Դաշնության հետ եղբայրական հարաբերությունների ամրապնդման։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ակնկալում ենք, որ ընտրությունը կլինի պատմականորեն ճիշտ՝ հօգուտ Ռուսաստանի հետ ավանդական, խոր եղբայրական հարաբերությունների ամրապնդման, որից, վստահ եմ, կշահի հայ ժողովուրդը» – ասել է Ռյաբկովը` Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում խոսելով ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության համատեքստում Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։