https://arm.sputniknews.ru/20260603/uzhegh-hajastan-dashinqy-havatarim-e-rdi-het-pajmanavvorvatsutjunnerin-narek-karapetjan-102971649.html
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հավատարիմ է ՌԴ–ի հետ պայմանավորվածություններին. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» դաշինքը հավատարիմ է ՌԴ–ի հետ պայմանավորվածություններին. Նարեկ Կարապետյան
Sputnik Արմենիա
Կարապետյանը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների սառեցում չլինի։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T18:27+0400
2026-06-03T18:27+0400
2026-06-03T23:11+0400
նարեկ կարապետյան
ռուսաստան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102979376_0:133:2560:1573_1920x0_80_0_0_79da298975fe4f1ee4e255acd874b5bb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքը հավատարիմ է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և կառուցելու է նորմալ հարաբերություններ ՌԴ–ի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։Անդրադառնալով Ռուսաստան հայկական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման արգելքի թեմային՝ Կարապետյանը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների սառեցում չլինի և «լավ առևտրային հարաբերությունները պահպանվեն»։«Մենք չափազանց փոքր երկիր ենք, որևէ բլոկային դիմակայության մաս դառնալու համար»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102979376_143:0:2418:1706_1920x0_80_0_0_ef4a9c836884fbc626365d4cb509539e.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նարեկ կարապետյան, ռուսաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
նարեկ կարապետյան, ռուսաստան, «ուժեղ հայաստան» կուսակցություն
18:27 03.06.2026 (Թարմացված է: 23:11 03.06.2026)
Բաժանորդագրվել
Կարապետյանը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների սառեցում չլինի։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» դաշինքը հավատարիմ է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին և կառուցելու է նորմալ հարաբերություններ ՌԴ–ի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Նարեկ Կարապետյանը։
«Կլինեն նորմալ հարաբերություններ մեր տնտեսական և պաշտպանական պայմանավորվածությունների շրջանակներում։ Հայ հասարակությունը հարցեր ունի Ռուսաստանին, որոնց պատասխանները, համոզված ենք, կստանանք։ Կստանանք նաև գործողություններ, որոնք կամրապնդեն մեր հարաբերությունները. մեր հասարակությունը սպասում է դրան։ Մենք հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք մեր երկիրը ստորագրել է նախկինում և հետևողականորեն գնալու ենք այդ ուղղությամբ»,- շարունակել է Կարապետյանը։
Անդրադառնալով Ռուսաստան հայկական արտադրանքի որոշ տեսակների ներմուծման արգելքի թեմային՝ Կարապետյանը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի հարաբերությունների սառեցում չլինի և «լավ առևտրային հարաբերությունները պահպանվեն»։
«Մենք չափազանց փոքր երկիր ենք, որևէ բլոկային դիմակայության մաս դառնալու համար»,- եզրափակել է Նարեկ Կարապետյանը։