Խտրականության կանխարգելումից մինչև գենդերային հավասարություն․ Սրբուհի Գալյանի հանդիպումը ԵԽ հանձնակատարի հետ


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթին, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։


 


Նախարարը ողջունել է հանձնակատարին և ընդգծել ԵԽ աջակցության առանցքային նշանակությունը Հայաստանում արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների համատեքստում:


 


Հանդիպման ընթացքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արդարադատության նախարարության համակարգմամբ ձեռնարկված քայլերին: 


 


Քննարկվել են՝


 


-խտրականության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքը, այդ թվում՝ «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ներդնման գործընթացը, իրականացված իրազեկման լայնածավալ աշխատանքները։ 


 


Անդրադարձ է կատարվել նաև՝


 


-ատելության խոսքի դեմ պայքարի առկա կառուցակերգերին ու նոր նախաձեռնություններին, 


-գենդերային հավասարության ապահովմանը,


-ազգային փոքրամասնությունների հարցերին,


-բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին: 


 


Կարևորվել  է հավասար հնարավորությունների ապահովումը և հանրային կյանքին լիարժեք մասնակցության խթանումը:


 


Հանդիպման ավարտին ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, երկուստեք կարևորվել է բարեփոխումների շարունակականության ապահովումը:


 

Դիտումների քանակ3

Leave a comment