ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 3, 24News
Մադրիդի «Ռեալը» adidas ընկերության հետ համատեղ պաշտոնապես ներկայացրել է 2026/2027 մրցաշրջանի տնային մարզահագուստը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, նոր և ժամանակակից դիզայնը ներառում է գրաֆիկական տարրեր, որոնք արտացոլում են գերազանցությունը, վարպետությունն ու հաղթանակի հասնելու անսպառ ձգտումը։
Մարզաշապիկի ավանդական սպիտակ գույնն այս անգամ համադրված է մուգ կանաչ դետալներով՝ օձիքի և թևքերի հատվածում: Իսկ ուսերին տեղակայված adidas-ի ավանդական երեք զոլերն արված են վարդագույնով։
«Նախատեսված լինելով էլիտար մակարդակի ֆուտբոլիստների համար՝ մարզաշապիկը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են առավելագույն օդափոխություն և հարմարավետ ջերմաստիճան հանդիպումների ժամանակ»,- ասված է «արքայական ակումբի» պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։