https://arm.sputniknews.ru/20260603/tnajin-kalanqum-gtnvvogh-samvel-karapetjann-arcanc-miacav-hanrahavaqin-tesanjut-102982711.html
Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն առցանց միացավ հանրահավաքին. տեսանյութ
Տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն առցանց միացավ հանրահավաքին. տեսանյութ
Sputnik Արմենիա
Կարապետյանը հայտարարեց, որ 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T22:16+0400
2026-06-03T22:16+0400
2026-06-03T22:16+0400
հայաստան
սամվել կարապետյան
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընտրություններ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102982511_0:0:1280:721_1920x0_80_0_0_9ed52aeffa31122d0884cd24c1f3e04f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը առցանց միացավ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և կրկին կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, որ «ուրիշները մեր փոխարեն չորոշեն»։Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուժեղ Հայաստանը» նախընտրական մեծ հանրահավաք է կազմակերպել Երևանում։Նա շեշտեց, որ այս ընտրությունները կարևոր են թույլ չտալու համար, որ 300 հազար ադրբեջանցիներ վերաբնակեցվեն Հայաստանում։ Հայտարարեց՝ 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված։ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Մայիսի 8–ին մեկնարկեց պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Սկզբում ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն, սակայն մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, որը քվեաթերթիկում 13-րդ համարն էր։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
Самвел Карапетян выступает на предвыборном митинге
Sputnik Արմենիա
Самвел Карапетян выступает на предвыборном митинге
2026-06-03T22:16+0400
true
PT5M05S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102982511_159:0:1120:721_1920x0_80_0_0_4333d935e34aeec99767fa0a9ade5201.jpg.webp
հայաստան, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրություններ, видео, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, սամվել կարապետյան, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրություններ, видео, տեսանյութ, տեսանյութեր
Կարապետյանը հայտարարեց, որ 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը առցանց միացավ Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքին և կրկին կոչ արեց քաղաքացիներին մասնակցել ընտրություններին, որ «ուրիշները մեր փոխարեն չորոշեն»։
«Պատմությունը կհիշի հունիսի 7-ը որպես օր, երբ հայ ժողովուրդն ընտրություն կատարեց ապրել ուժեղ և ազատ Հայաստանում»,- հայտարարեց Կարապետյանը։
Նա շեշտեց, որ այս ընտրությունները կարևոր են թույլ չտալու համար, որ 300 հազար ադրբեջանցիներ վերաբնակեցվեն Հայաստանում։ Հայտարարեց՝ 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված։