ԵՄ-ն և Բաքուն վերսկսում են ռազմավարական համագործակցության բանակցությունները


Եվրամիությունը և Բաքուն նախնական համաձայնության են հասել գործընկերության առաջնահերթությունների տեքստի և ռազմավարական համագործակցության բանակցությունների վերսկսման շուրջ՝ հայտնել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչությունը։


Նշվում է, որ Բաքվում արդյունավետ բանակցություններ են անցկացվել։


«Մեր ուշադրության կենտրոնում է երկխոսության ամրապնդումը, կապակցվածության զարգացումը և տնտեսական գործակցությունը»,- հավելել է եվրոպական կողմը։ Ադրբեջան-ԵՄ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը ներառում է չորս բաղադրիչ։ Այժմ հարցեր կան առևտրատնտեսական ոլորտի հետ կապված։


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Դիտումների քանակ7

Leave a comment