https://arm.sputniknews.ru/20260603/menq-petq-e-sharunakenq-gnel-su-30-kvortsanichner-dranq-lavagujn-mijvocnern-en-tvonvojan-102968010.html
Մենք պետք է շարունակենք գնել Սու-30 կործանիչներ, դրանք լավագույն միջոցներն են. Տոնոյան
Մենք պետք է շարունակենք գնել Սու-30 կործանիչներ, դրանք լավագույն միջոցներն են. Տոնոյան
Sputnik Արմենիա
Դավիթ Տոնոյանի նախարարական պաշտոնավարման ընթացքում Հայաստանը Ռուսաստանից չորս Սու-30 SM կործանիչ է գնել։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T17:24+0400
2026-06-03T17:24+0400
2026-06-03T17:24+0400
դավիթ տոնոյան
արցախյան պատերազմ
սպառազինություն
սու–30 սմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102959656_0:0:987:555_1920x0_80_0_0_9f0091d0d5bba7b394d91629dff95090.jpg.webp
Հայկական բանակը պետք է շարունակի Սու-30 SM կործանիչների գնումը։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ Sputnik Արմենիայի թղթակցին ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։Նախկին նախարարը, որի պաշտոնավարման ընթացքում Երևանը Մոսկվայից գնել է 4 նման կործանիչներ, դրանք համարում է ՀՀ զինված ուժերի համար լավագույն տարբերակն ու ընտրությունը։Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունը քննադատության է ենթարկվել այս ինքնաթիռները գնելու համար։ Այս որոշման հակառակորդները պնդում էին, որ ինքնաթիռները մատակարարվել են առանց համապատասխան հրթիռների, ինչի պատճառով դրանք չեն օգտագործվել մարտական գործողություններում և, ըստ էության, դարձրել են թանկ գնումն անիմաստ։ Տոնոյանն այսօր հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ Սու-30-ների համար անհրաժեշտ ամբողջ զինամթերքն արդեն ձեռք է բերվել։Խոսելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների մասին՝ նախկին նախարարը նշեց, որ ուժերը չափազանց անհավասար էին, իսկ տեղ-տեղ հակառակորդը գերազանցում էր ՀՀ զինուժին 10 անգամ։ Ըստ նրա՝ եթե պատերազմը չկանգնացվեր, կարող էր տարիներ շարունակվել։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102959656_129:0:869:555_1920x0_80_0_0_b8374b3fe381da2f86595f2f3b595750.jpg.webp
դավիթ տոնոյան, արցախյան պատերազմ, սպառազինություն, սու–30 սմ
դավիթ տոնոյան, արցախյան պատերազմ, սպառազինություն, սու–30 սմ
Դավիթ Տոնոյանի նախարարական պաշտոնավարման ընթացքում Հայաստանը Ռուսաստանից չորս Սու-30 SM կործանիչ է գնել։
Նախկին նախարարը, որի պաշտոնավարման ընթացքում Երևանը Մոսկվայից գնել է 4 նման կործանիչներ, դրանք համարում է ՀՀ զինված ուժերի համար լավագույն տարբերակն ու ընտրությունը։
««Կրկին պնդում եմ, որ զինված ուժերում ամենակարող, լավագույն միջոցն են, Հայաստանը պետք է շարունակի համալրել պարկը»,- նշեց նա։
Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո ռազմաքաղաքական ղեկավարությունը քննադատության է ենթարկվել այս ինքնաթիռները գնելու համար։ Այս որոշման հակառակորդները պնդում էին, որ ինքնաթիռները մատակարարվել են առանց համապատասխան հրթիռների, ինչի պատճառով դրանք չեն օգտագործվել մարտական գործողություններում և, ըստ էության, դարձրել են թանկ գնումն անիմաստ։ Տոնոյանն այսօր հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ Սու-30-ների համար անհրաժեշտ ամբողջ զինամթերքն արդեն ձեռք է բերվել։
Խոսելով 44-օրյա պատերազմում պարտության պատճառների մասին՝ նախկին նախարարը նշեց, որ ուժերը չափազանց անհավասար էին, իսկ տեղ-տեղ հակառակորդը գերազանցում էր ՀՀ զինուժին 10 անգամ։ Ըստ նրա՝ եթե պատերազմը չկանգնացվեր, կարող էր տարիներ շարունակվել։