200 հազար դոլար մեկ անցման համար․ նավատորմի միլիարդատերը գնահատել է Հորմուզի նեղուցի արժեքը

Հունական նավատորմի մագնատ Էվանգելոս Մարինակիսը հայտարարել է, որ պատրաստ է մինչև 200 հազար դոլար վճարել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար, եթե դա թույլ տա խուսափել նեղուցի հնարավոր փակման հետևանքներից։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։

«Նույնիսկ եթե ստիպված լինեինք վճարել անցման համար, դա ինձ համար շատ ավելի լավ տարբերակ կլիներ, քան նեղուցի փակումը։ Ավելի լավ է վճարեմ 100 կամ 200 հազար դոլար՝ կախված բեռի կամ նավի չափից, քան բախվեմ այս բոլոր դժվարություններին։ Այդ գումարը կարող է փոխհատուցել մինչ այժմ տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով կրած ամբողջ վնասը», — նշել է Մարինակիսը։

Նա ղեկավարում է «Քեփիթալ Մերիթայմ Գրուփ» ընկերությունը, որը տնօրինում է 185 նավից բաղկացած նավատորմ, այդ թվում՝ շուրջ 35 նավթատար տանկեր։

Մարինակիսի խոսքով՝ Հորմուզի նեղուցի փակումը կարող է լուրջ խափանումներ առաջացնել համաշխարհային ծովային փոխադրումների և էներգակիրների մատակարարման շղթաներում, ուստի նույնիսկ զգալի չափի տուրքը նախընտրելի է նման սցենարից։

Հորմուզի նեղուցը համաշխարհային նավթային առևտրի կարևորագույն ուղիներից մեկն է, և վերջին շրջանում տարածաշրջանային լարվածության աճը նոր մտահոգություններ է առաջացրել դրա անխափան գործունեության վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment