Ի՞նչ կալիբրով պիտի կրակեն, որ ինձ հասնի․ Անդրանիկ Քոչարյանը զրահամեքենա փորձարկեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող RISE Powered by Silicon Mountains 2026 ցուցահանդեսին ներկայացվեցին նոր ռազմական տեխնոլոգիաներ՝ զրահամեքենաներ և արհեստական բանականությամբ կառավարվող հարվածային համակարգեր։

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շրջեցին և ծանոթացան ցուցադրված տեխնիկային։

Զրահամեքենայի ցուցադրության ժամանակ ԲՏԱ նախարարը Անդրանիկ Քոչարյանին հոդորեց բարձրանալ և մեքենան ներսից տեսնել։ Նա սկզբում հրաժարվեց, ապա բարձրացավ։

«Հիմա ի՞նչ կալիբրով պիտի կրակեն, որ ինձ հասնի»,- հարցրեց Քոչարյանը։

Մասնագետի խոսքով՝ մեքենան նախատեսված է տարբեր սպառնալիքների դիմակայելու համար և գտնվում է փորձարկման փուլում։ Քոչարյանը հավելեց, որ վերջնական գնահատականը կարելի է տալ միայն փորձարկումներից հետո։

«Փորձարկումն անցնելուց հետո նոր կորոշենք՝ լավն ա, թե վատն ա»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment