Լցակայանում անցկացվել են ստուգումներ

Լցակայանում անցկացվել են ստուգումներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արմավիրի մարզի, գյուղ Վարդանաշենի, Վարդանաշեն 1 հասցեում գործող բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՐՏԱՇԵՍ ՄՆՈՅԱՆ ՎՈԼՈԴՅԱՅԻ» Ա/Ձ֊-ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։

 

Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «ԶՈՀՐԱԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանի գործունեությունը։

 

Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։

 

Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

Leave a comment