ԱՄԷ ազգային նավթային ընկերությունը՝ ADNOC-ը, պլանավորում է կառուցել նոր խողովակաշար տարբեր վառելիքների համար՝ շրջանցելու Հորմուզի նեղուցը, հաղորդել է «Financial Times»-ը՝
Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության առևտրի գծով գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Խուրիին ասել է, որ սա թույլ կտա Էմիրություններին շարունակել նավթամթերքի արտահանումը, նույնիսկ եթե նեղուցը փակ լինի։
Էմիրություններն արդեն ունեն Աբու Դաբիից դեպի Ֆուջեյրա նավթամուղ, սակայն դրա օրական 1.5 միլիոն բարել առավելագույն հզորությունը բավարար չէ: Բացի այդ, Մերձավոր Արևելքում հակամարտության սկզբից ի վեր Ֆուջեյրա նավահանգիստը պարբերաբար ենթարկվել է հարձակումների, ինչը բարդացնում է արտահանումը։
Ֆուջեյրա տանող երկրորդ նավթամուղն արդեն կառուցվում է և նախատեսվում է շահագործման հանձնել հաջորդ տարի: FT-ի տվյալներով՝ ADNOC-ի հաջորդ նախագիծը կլինի բենզինի, դիզելային վառելիքի և ավիացիոն վառելիքի խողովակաշարը, որը շրջանցում է Հորմուզի նեղուցը: