ԱՄՆ-ն և Իրանը միմյանց են նորից հարվածել (տեսանյութ)

– ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի Քեշմ կղզում՝ ի պատասխան Թեհրանի կողմից Քուվեյթի և Բահրեյնի վրա բալիստիկ հրթիռային հարձակումների փորձերի, հաղորդել է Ամերիկյան բանակի կենտրոանական հրամանատարությունը (CENTCOM)։

«Հունիսի 2-ին ԱՄՆ ուժերը հաջողությամբ ոչնչացրել են բազմաթիվ իրանական բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ինքնապաշտպանության հարվածներ են հասցրել Քեշմ կղզում՝ ի պատասխան Մերձավոր Արևելքում Իրանի կողմից իրականացվող հարձակման փորձերի», – ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Հարվածներն ուղղված են եղել կղզում գտնվող ռազմական ցամաքային վերահսկողության օբյեկտին։

 

– «Press TV»-ն հայտնել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել ԱՄՆ առևտրային նավի և Մերձավոր Արևելքում ամերիկյան թիրախներին՝ ի պատասխան ԱՄՆ հարձակումների։

Իրանական ուժերը հականավային հրթիռային հարված են հասցրել ԱՄՆ-ին կից «Պանայա» նավին, հարձակվել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի հրամանատարական կենտրոնի և Մերձավոր Արևելքում տեղակայված բազայի վրա՝ ի պատասխան Քեշմ կղզու և Իրանին կից տանկերի վրա հարվածների։

«Մենք նախկինում զգուշացրել էինք, որ ագրեսիայի դեպքում մեր պատասխանը կլինի տարբեր և ավելի կոշտ, և հիմա մենք գործել ենք հենց այդպես։ Այս հարվածները պետք է դաս լինեն», – ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։

 

– ԱՄՆ զինված ուժերը Hellfire հրթիռ են արձակել Lexie նավթատար նավի վրա, որը առանց բեռի ուղևորվում էր դեպի իրանական նավահանգիստ, հայտնել է CENTCOM-ը։

Երեքշաբթի օրը ԱՄՆ զինված ուժերը վնասազերծել են Բոտսվանայի դրոշի ներքո նավարկող դատարկ M/T Lexie նավթատար տանկերը, որը փորձել էր շարժվել դեպի Պարսից ծոցի իրանական նավահանգիստ և «անտեսել էր» ԱՄՆ զինված ուժերի բազմաթիվ նախազգուշացումները։

Ըստ CENTCOM-ի՝ նավը միջազգային ջրերով շարժվում էր դեպի Խարգ կղզի, և անձնակազմը 24 ժամվա ընթացքում բազմիցս չի ենթարկվել ամերիկյան կողմի հրամաններին։

Leave a comment