Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին

Քաղաքականություն

02.06.2026 | 21:13

Իսրայելի և Լիբանանի դեսպանները Վաշինգտոնում ուղիղ բանակցությունների նոր փուլ են սկսել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու կողմերից էլ լարվածության թուլացման պարտավորություններ է ստացել, գրում է France 24-ը։

Դիվանագիտական ​​հարաբերություններ չունեցող երկու երկրների ներկայացուցիչների չորրորդ հանդիպումը տեղի է ունենում Պետքարտուղարությունում։ Ակնկալվում է, որ այն կտևի երկու օր։

Հավելենք, որ Իսրայելի անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով երեքշաբթի Հարավային Լիբանանում 8 մարդ է սպանվել, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ»-ը համաձայնել են դադարեցնել մարտական ​​գործողությունները: «Հըզբոլլահ»-ն էլ շարունակել է տասնյակ արկեր և անօդաչուներ արձակել Հարավային Լիբանանում գտնվող իսրայելցի զինվորների և Իսրայելում գտնվող քաղաքացիական բնակչության ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment