Հրադադարի ռեժիմի խախտումը շարունակվում է. Լիբանանը՝ հարվածների թիրախում

Շարունակվումեն Իսրայելի հարձակումները Լիբանանի հարավում:

Parstoday-ի փոխանցմամբ՝ Լիբանանի հարավում վաղ առավոտյան իրականացված հարձակման հետևանքով Ալ-Մարվանիա շրջանում զոհվել է առնվազն չորս մարդ։

Բացի այդ, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի Ալ-Մանսուրի շրջանին։

Հարձակման է ենթարկվել նաև Բինթ Ջբեյլ քաղաքի Աս-Սուլթանիա շրջանը։ Մի քանի րոպե առաջ իսրայելական ավիացիան ռմբակոծել է նաև Տիբնին շրջանի մերձակայքը՝ Բինթ Ջբեյլում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment