«Մասնակցել եմ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու գործարկման պաշտոնական բացմանը, ներկա էին Թուրքիայի և Ադրբեջանի տրանսպորտի նախարարները». Խուդաթյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքներ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է՝ Վրաստանում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու գործարկման բացման արարողությանը, որտեղ ներկա են եղել նաև Թուրքիայի ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարները։

Խուդաթյանը Ֆոեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.

«Այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել եմ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Միջոցառմանը ներկա էին նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։

Միջոցառման շրջանակներում կարճ շփումներ եմ ունեցել գործընկեր նախարարների հետ»։

 

Leave a comment