Իրանը գործարկել է Հորմուզի նեղուցով նավերի անցման առցանց գրանցման հարթակ, որի միջոցով աշխարհի տարբեր երկրների նավատերերն ու նավերի կապիտանները կարող են ցանկացած ժամանակ ներկայացնել անցման հայտ։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Նոր համակարգի միջոցով դիմումները կուղարկվեն Հորմուզի նեղուցի իրանական վարչությանը, որը պատասխանատու է նեղուցով նավարկության կարգավորման և համակարգման համար։
Նշվում է, որ անցած ամիս ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել այդ կառույցի նկատմամբ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը այդ քայլը ներկայացրել էր որպես «Economic Fury» («Տնտեսական կատաղություն») արշավի մաս, որն ուղղված է Իրանի նավթի արտահանման և տրանսպորտային ցանցերի դեմ։
Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ փոխադրումների կարևորագույն ուղիներից մեկը, և դրա շուրջ ցանկացած փոփոխություն կամ սահմանափակում միջազգային ուշադրության կենտրոնում է հայտնվում։