Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Նախորդ օրը դիտեցի «Հայաստան» դաշինքի ղեկավար ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի հարցազրույցը Հ1-ի տաղավարում, իսկ երեկ լսեցի Դաշինքի առաջնորդի ելույթը ամփոփիչ հանրահավաքում:
Դետալիզացված անալիզ անելու իմաստ չկա, քանի որ ամեն բան հստակ տեսանելի է.
փորձեմ կետերով տարանջատել. (նման մոտեցմամբ կվերլուծվեն նաև մյուս երկու ընդդիմադիր միավորների առաջնորդների ավարտական ու միտինգային խոսքերը):
– հստակ տեսանելի է, որ երեք ուժերից հատկապես «Հայաստան» դաշինքն է ամենից արմատական քաղաքական միավորը և հստակ քաղաքական գնահատականներ է տալիս գործողների քայլերին, ինչպես նաև դիրքորոշում ձևակերպում ապագայում այդ մասով իր անելիքների հետ կապված – ՊԱՏԺԵԼՈՒ ենք…
– ելույթը, ինչպես Հ1 հաղորդման մեջ, այնպես էլ հանրահավաքին, հստակ էր, կետերով, թիրախային, կոնկրետ, կոշտ,
– պոպուլիստական խոստումներ չկային. չենք խոստանում որևէ բան, որը չենք անելու, կամ չենք կարողանալու անել,
– գործող իշխանությունների քննադատությունը հստակ էր, «խոստում-իրականություն» բաժանմամբ, այսինքն կոնկրետ փաստերի արձանագրմամբ՝ հղում անելով նաև գործող վարչապետի տեքստերին,
– գործող իշխանության կոնկրետ, ոլորտային անարդյունավետ թիրախային քայլերն ի ցույց դնելով և դրա հետևանքների արձանագրումով:
Հաղթանակը ընտրություններին մասնակցելու և ընդդիմադիր երեքից որևէ մեկին ձայն տալու մեջ է:
Կխնդրեմ նաև տարածել:
Էս ա»: