ՌԴ ԶՈւ–ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի պաշտպանական և էներգետիկ օբյեկտներին. ՊՆ

https://arm.sputniknews.ru/20260602/rd-zun-zangvatsajin-harvats-e-hascrel-ukrainaji-pashtpanakan-ev-energetik-objektnerin-pn-102927561.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905095_83:0:1506:1067_1920x0_80_0_0_795b3d23b50861b62397eb3ad182813c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ինֆոգրաֆիկա, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, инфографика

ինֆոգրաֆիկա, ուկրաինա, ռուսաստան, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, инфографика

Բաժանորդագրվել

ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ այսօր` հունիսի 2–ին հասցված հարվածների համար գտագործվել են շուրջ 80 թևավոր, հիպերձայնային և բալիստիկ հրթիռներ։

Ի պատասխան Կիևի ահաբեկչական գործողությունների, այդ թվում՝ Ստարոբելսկի վրա հարձակման, Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերության օբյեկտներին և ենթակառուցվածքներին՝ օգտագործելով ճշգրիտ զենքեր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդվում է, որ ՌԴ ԶՈւ–ի համակցված հարվածների թիրախում են հայտնվել Կիևում գտնվող թշնամական օբյեկտները։ Դրանց ուղղությամբ արձակվել են տասնյակ հրթիռներ և հարյուրավոր դրոններ։

Կիևում հրդեհ է բռնկվել ուկրաինական պաշտպանական-արդյունաբերական համալիրի գլխավոր միավորման՝ «ՈւկրՕբորոնՊրոմ»-ի շենքում, խոցվել են նաև Կիևում մի քանի էներգետիկ օբյեկտներ, Զապորոժիեի հայտնի «Մոտոր Սիչ» ավիագործարանը և Սումիի մարզում գտնվող «Զվեզդա» խոշոր վառոդի գործարանը։

ՌԴ ՊՆ–ից հայտնում են, որ այսօր` հունիսի 2–ին հասցված հարվածների համար գտագործվել են շուրջ 80 թևավոր, հիպերձայնային և բալիստիկ հրթիռներ, այդ թվում` «Х-101», «Կալիբր», «Ցիրկոն», «Իսկանդեր», ինչպես նաև մինչև 700 «Գերան» կամիկաձե-դրոններ։

Կրեմլը ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը համակարգված հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Կիևին և այլ քաղաքներին՝ ի պատասխան քաղաքացիական օբյեկտների վրա նպատակային, դաժան հարձակումների։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment