Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը


ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


 


Արարատ Միրզոյանը և Մարթա Կոսը գոհունակությամբ նշել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման դինամիկան։


 


Արարատ Միրզոյանն ու Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության տնտեսական բաղադրիչի խթանմանը, այդ թվում՝ ապրանքաշրջանառության ավելացմանն ուղղված մեխանիզմների շրջանակը:


 


Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունության շարունակական ամրապնդմանն ուղղված փոխգործակցությանը՝ որպես ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի մաս:

Դիտումների քանակ12

Leave a comment