Տեր-Պետրոսյանի հետ կոնֆլիկտ ունեինք, բայց զրոյական կետից չսկսեցի․ Ռոբերտ Քոչարյան

Բաժանորդագրվել

Քոչարյանի կարծիքով՝ արդյունավետ կառավարման մոդելով պետք է կատարված աշխատանքը շարունակել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Բանակցությունները զրոյական կետից չեն սկսվելու, այլ եղած դրական առաջընթացը շարունակվելու է, իսկ եղած բացասականը՝ կանգնեցվելու։ Այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասած ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք զրոյական կետից սկսող չենք։ Ես փոխարինեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, մեր ընտրություններն արտահերթ էին, մենք կոնֆլիկտ ենք ունեցել, բայց ընտրվելուց հետո չեմ ասել, որ զրոյական կետից ենք սկսում։ Եթե լավ բան կա արած, լավը շարունակիր, վատ բան կա արած, վատը ստոպ տուր, հետ պտտացրու, բայց առաջ շարժվիր»,- ասաց Քոչարյանը։

Վստահ է, որ սա է արդյունավետ կառավարման մոդելը՝ շարունակելու արված աշխատանքը։ Փոխարենը, երբ մարդը գալիս է ու հայտարարում՝ եղածը պետք է քանդել, նորից սկսել կառուցել, կա՛մ հիմարություն է անում, կա՛մ մեծ սպառնալիք ստեղծում Հայաստանի համար։

Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իշխանության գալու դեպքում չեն սկսելու բանակցությունները զրոյական կետից։ Անդրադառնալով խաղաղության նախաստորագրված փաստաթղթին՝ Քոչարյանը նշել էր, որ ստորագրությունը չեն չեղարկելու, այլ համալրելու են մեկ-երկու հավելվածներով։

Leave a comment