Ասօր առավոտյան Լիբանանի հարավում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով առնվազն ութ մարդ է մահացել, չնայած Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրադադար է հաստատվել։
Իսրայելի ռազմական հարձակումներ են գրանցվել Լիտանի գետից հյուսիս Ջիբշիթ, Թուլ և Քֆար Սիր քաղաքներում, Նաբաթիեայի այլ շրջաններում։
Լիբանանյան բանակը հայտնել է, որ Նաբաթիե շրջանի Հաբուշ-Դիր ազ-Զահրանի ճանապարհին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է երկու զինվոր։
Նախորդ օրը Տյուրոսում ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ և լուրջ վնաս է հասցվել Ջաբալ Ամելի հիվանդանոցին։