Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակի գրասենյակում

Բաժանորդագրվել

Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ նման մեթոդներով իշխանությունները փորձում են սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը։


ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik.
Խուզարկություններ են իրականացվել «Հայաստան» դաշինքի Աշտարակում գտնվող նախընտրական շտաբներում և ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի բնակարանում։ Այս մասին հրապարակված տեսանյութում ասում է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։

«Պետք է արձանագրել, որ այս չարիքի իշխանությունը նման քայլերով և մեթոդներով ցանկանում է սահմանափակել և կազմալուծել ընդդիմադիր քաղաքական ուժերի նախընտրական շտաբների գործունեությունը, սրանով փորձում է ազդեցություն ունենալ մեր աջակիցների, համակիրների, ընտրողների վրա, որը չի ստացվելու»,- ասաց Սաղաթելյանը։

Նա կոչ է անում միջազգային դիտորդներին ուշադրություն դարձնել այն ամենի վրա, ինչ կատարվում է մեր երկրում։

Leave a comment