Դատախազությունը պնդում է՝ «Արարատցեմենտի» համար ձևական աճուրդներ են արվել

https://arm.sputniknews.ru/20260602/datakhazutjuny-pndum-e-araratcementi-hamar-dzevakan-atshurdner-en-arvel-102889099.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/1808/32/18083294_88:0:1511:1067_1920x0_80_0_0_033c05c3780aa0b49ae481fc703902f9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հհ դատախազություն, գործարան, դատարան, արարատցեմենտ, աճուրդ

հայաստան, հհ դատախազություն, գործարան, դատարան, արարատցեմենտ, աճուրդ

Բաժանորդագրվել

Դատախազը Արարատ համայնքի, ընկերության և ընկերության աշխատակցի դեմ նոր հայցադիմումներ է ներկայացրել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. ՀՀ դատախազությունը պնդում է, որ «Արարատցեմենտի» մասնավորեցման գործընթացում նոր խախտումներ են հայտնաբերվել։

Ըստ հաղորդագրության՝ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, «Արարատցեմենտի» աշխատակցի օժանդակությամբ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է մի շարք օրենսդրական պահանջներ: Մասնավորապես 2009 թվականի սեպտեմբերի 22-ին, ձևական աճուրդների եղանակով ընկերությանն է օտարել համայնքին որպես արոտավայր փոխանցված, 74.1 հա մակերեսով հողամասերը:

Դատախազը մայիսի 27-ին ներկայացրել է հանցանքի մասին հաղորդում, որը հասցեագրվել է Հակակոռուպցիոն կոմիտեին՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Նույն օրը դատախազության կողմից հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Արարատ համայնքի, «Արարատցեմենտ» ընկերության և ընկերության աշխատակից Ա.Ա.-ի՝ աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։

Ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:

ՀԻշեցնենք` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզի Շնող համայնքում քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի` Գագիկ Ծառուկյանի բիզնես- ողնաշարը` Արարատի ցեմենտի գործարանը, լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը, նշանակվելու է ժամանակավոր կառավարիչ։ Ավելի ուշ Ծառուկյանն արձագանքեց այս հայտարարությանը` նշելով, որ եթե գործող իշխանությունը խլի գործարանը, դրա պատասխանը տալու է ամբողջ պետությունը, քանի որ դա մասնավոր սեփականություն է։

Leave a comment