Ավտովթար է տեղի ունեցել․ բժիշկները պայքարում են 3 վիրավորներից մեկի կյանքի համար

Այսօր՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Վարդանաշեն-Նորապատ ավտոճանապարհին բախվել են 71-ամյա Ռաֆայել Ղ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 32-ամյա Թելման Բ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների և ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Leave a comment