https://arm.sputniknews.ru/20260601/banakcutjunneri-dadarecman-depqum-chem-patrastvum-rmbakvotsel-irany-tramp-102878723.html
Բանակցությունների դադարեցման դեպքում չեմ պատրաստվում ռմբակոծել Իրանը. Թրամփ
Բանակցությունների դադարեցման դեպքում չեմ պատրաստվում ռմբակոծել Իրանը. Թրամփ
Sputnik Արմենիա
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը: 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T20:48+0400
2026-06-01T20:48+0400
2026-06-01T20:49+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_0:320:3072:2048_1920x0_80_0_0_bdffe509e45a3d69f6b67031e73966c3.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հնարավոր դադարեցումը, հայտարարել է, որ դա չի նշանակում ԱՄՆ-ն կվերսկսի ռմբակոծությունները։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է «NBC News» հեռուստաալիքին։Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ դեռևս Իրանից բանակցությունների դադարեցման մասին հաղորդագրություն չի ստացել:Դրա հետ մեկտեղ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը:Հիշեցնենք՝ մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարել էր, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և վերջնական որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ: Բայց մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո ԶԼՄ-ները հայտնել են, որ Թրամփը հետաձգել է որոշման ընդունումը: Մինչդեռ Թեհրանում հայտարարել են, որ վերջնական պայմանավորվածություն չի մշակվել, Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձների փոխանակումը: Իսկ այսօր Իրանը հայտարարեց, որ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները Լիբանանի վրա Իսրայելի հարձակման ֆոնին։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/0b/100887035_232:0:2963:2048_1920x0_80_0_0_16ca23307c8fcb49f411a12e28b54556.jpg.webp
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը:
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Իրանի հետ բանակցությունների հնարավոր դադարեցումը, հայտարարել է, որ դա չի նշանակում ԱՄՆ-ն կվերսկսի ռմբակոծությունները։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է «NBC News» հեռուստաալիքին։
«Ինձ թվում է, որ մենք չափազանց շատ ենք խոսել (Իրանի հետ հակամարտության մասին)։ Կարծում եմ, որ շատ լավ կլիներ լռել: Դա չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք սկսել ամենուր ռումբեր նետել», – ասել է նա:
Միևնույն ժամանակ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ դեռևս Իրանից բանակցությունների դադարեցման մասին հաղորդագրություն չի ստացել:
Դրա հետ մեկտեղ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի Իսլամական Հանրապետության ծովային շրջափակումը: