ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայությունը (ICE) ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետի սկսվելուց ի վեր ( 2025 թվականի հունվարից) ձերբակալել է ավելի քան 6,3 հազար երեխայի, այդ թվում՝ երկու ամսականից սկսած նորածինների։
Ինչպես հայտնել է CBS News հեռուստաալիքը, մինչև 18 տարեկան ձերբակալված միգրանտների 97%-ը երբեք չի հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում։
Ձերբակալված բոլոր երեխաների գրեթե կեսը պահվել է Տեխաս նահանգի Դիլի քաղաքում գտնվող մեկուսարանում։