Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
Մենք, իհարկե, Բաքվի «արդարադատությունից» չնչին ակնկալիք չունեինք եւ այս դատավճիռները կանխատեսելի էին, պատժաչափերն էլ էական չեն, որովհետեւ ակնհայտ է՝ դատվում են հայրենիքին, Արցախին ծառայություններ մատուցած անմեղ մարդիկ, դատվում է ողջ հայ ժողովուրդը, սա դատավճիռ է ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ միայն չհայը կարող է հաշտ լինել դրա հետ, ընդունելի համարել։ Բայց այս ամենի մեջ այլ բան է սարսափեցնում։
Իբրեւ թե խաղաղություն կառուցող Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը ձեւացնում են, թե այս դատերը կապ չունեն խաղաղության գործընթացի հետ, սա խաղաղությունից անդին՝ բոլորովին այլ բան է։ Այն, որ հայատյաց Ալիեւը ձեւացնում է ու ամեն ինչ անում է, որ տարանջատի Հայաստանի հետ հարաբերությունները գերիների նկատմամբ դատավարությունից, միանգամայն հասկանալի է՝ իր շահերից է բխում։ Իսկ ինչո՞ւ է նման կերպ պահում իրեն, ոչ բարով՝ Հայաստանի ղեկավար կոչվածը։
Ինչո՞ւ է դատավճիռների արձակման նախորդ օրը գնում Աբու Դաբի՝ հրճվալից դեմքով կանգնում հայասպան Ալիեւի կողքին, բռնում նրա ձեռքը, ինչ որ մրցանակ ստանում, որը երկու «արյունակից եղբայր» համատեղ են ստանում։ Փաստորեն, այնքան մեծ արհամարհանք կա իր հանդեպ, որ Բաքվի դատարանը հենց հաջորդ օրը նման դատավճիռներ է արձակում՝ ստորացնելով ողջ հայ ազգին եւ նրա ղեկավար կոչվող անինքնասերին։
Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս դատավճիռները համաձայնեցված են եղել իր հետ։ Կարո՞ղ ենք ասել, որ Ալիեւի ձեռքը բռնողը, շնորհակալություն հայտնողը (հայտնողները) այս դատավճիռների եւ մեր հայազգի գործիչների խոշտանգումներին հավասարապես մասնակից են ու ամեն կերպ աջակցում են նրան, որ հայերին դատի ու պահի Բաքվում։
Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ սա արվում է նաեւ նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն վերարտադրվեն եւ նրան իշխանությունից հեռացնելու ռեալ շանսեր ունեցողների քանակը նվազ լինի այս փուլում երկրում, չէ՞ որ Բաքվում դատվող մեր հայրենակիցները կարող էին մասնակցել այս ընտրություններին, եղանակ փոխել երկրում, պայքար կազմակերպել․․․
Իսկ կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանի ղեկին նստած մարդիկ ոչ միայն այս՝ հայազգի գործիչներին բանտում պահելու, խոշտանգելու եւ ցմահ դատելու հարցում են համագործակցում մեր թշնամու հետ, այլ նաեւ շատ ուրիշ հարցերում․․․
դիտվել է 9 անգամ
Լրահոս
Չէ՞ որ Բաքվում դատվող մեր հայրենակիցները կարող էին մասնակցել այս ընտրություններին, եղանակ փոխել երկրում, պայքար կազմակերպել․․․
Ցեղաuպանnւթյnւն իրագործած Ադրբեջանը արդեն նոր կարգավիճակով կարող է և «մեծահոգաբար» հայտարարել, որ ներում է. Դանիելյան
Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկել հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար․ Human Rights Watch
Առանց հայ գերիների վերադարձի անհնար է հասնել տևական խաղաղության. Հայաստանյան իրավապաշտպան ՀԿ-ների նամակը՝ Վենսին
«Զոդի» կամրջի մոտ բախվել են «Mazda EZ6»-ը, «Mercedes»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ վերջինս կողաշրջվել է․ կա 4 վիրավոր
Վերին Լարս տանող ճանապարհը բացվել է թեթև մարդատար մեքենաների համար
Խաչիկ Գալստյանը կմնա կալանքի տակ․փաստաբան
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտումը գործարքի մի բաղադրիչն էր, Նիկոլի մրցանակի գինն էր, որ բոլորս ենք վճարում. Արթուր Խաչատրյան
Գարիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 18, Լևոն Բալայանը՝ 16, Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը 15 տարվա ազատազրկման
«Ասում է՝ կոկորդումս ինչ-որ բան կա, շունչս կտրում է». ահազանգում է Բաքվում 19 տարվա ազատազրկման դատապարտված Մադաթ Բաբայանի որդին
Երեկ մրցանակ ստացողների պարանոցին է դրված այսօր Բաքվի բանտում տեղի ունեցած վերդիկտը. Բագրատ Սրբազան
Խորը ցավով տեղեկացանք Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ կայացրած ակնհայտ շինծու դատավճիռների մասին. Մայր Աթոռ
Ալիևը խաղում է իր պատերազմը․․․ ո՞րն է դրա գինը․ Նարինե Դիլբարյան (video)
«Ինչի՞ց է վիրավորված Ալեն Սիմոնյանը․ ի՞նչ ասաց Լավրովին» (video)
Եթե այդպես է՝ Բաքվում պետք է դատեն հենց Աշոտ Փաշինյանին․ Կարապետ Պողոսյան (video)
Փաշինյա՛ն, 5000 մեր լույս եղբայրներն էլ կուզեին փառատոների մասնակցել, բայց իրենք Եռաբլուրում են (video)
«Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Կարապետյանը թոշակը եռապատկելու են» (video)
Ես միջնորդելու եմ, որ Նիկոլն Աշոտիկին հանձնի Բաքվին․ Կարապետ Պողոսյան (video)
Ո՞վ է Քյոխի դեմ կեղծ լուրեր տարածողը․ Արշակ Զաքարյան (video)
Դատարան է ներկայացվել Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Գործադիրը սահմանեց 2026-ին Սևանա լճում ձկան որսի չափաքանակները
Լավրովի կոշտ գնահատականները․ Մոսկվայի համար տարօրինակ է լսել ինչ որ սպառնալիքների մասին (video)
Սա «խաղաղության» գործընթացի՝ անզեն աչքով տեսանելի ողբերգությունների շարքն է. Վահե Սարգսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը
Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ երիտթևից Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը