Երևանում վթարի հետևանքով տուժածներից մեկը Մհեր Սահակյանի անչափահաս որդին է. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Քննչական բաժինը պարզում է՝ երեխաներից ով է եղել «Honda»-ի վարորդը։

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Երևանում վթարի հետևանքով տուժածներից մեկը ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին է։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՆԳՆ փրկարար ծառայությունը երեկ հայտնել էր, որ Շիրակի փողոցում «Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։

shamshyan.com–ի տեղեկություններով` ոչ թե մեկ, այլ 2 անձ է տուժել` Երևանի բնակիչներ 15-ամյա Արման Ս․-ն և 15-ամյա Ռուբեն Հ․-ն։ Նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, բժիշկներին հաջողվել է փրկել նրանց կյանքը։

«Արման Ս․-ն Արարատի մարզում ողբերգական վթարի զոհ դարձած պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է»,– գրում է լրատվամիջոցը։

Քննչական բաժինը պարզում է՝ երեխաներից ով է եղել «Honda»-ի վարորդը։

Leave a comment