ՌԴ կառավարությունն արգելել է ավիացիոն վառելիքի արտահանումը

Քաղաքականություն

01.06.2026 | 18:19

Ռուսաստանի կառավարությունն ավիացիոն կերոսինի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանել, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։ Այն ուժի մեջ կլինի առնվազն մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։ Արգելքը վերաբերում է նաև բորսայում գնված ավիացիոն վառելիքին, գրում է The Insider-ը։

«Այս որոշման նպատակն է՝ ապահովել վառելիքի ներքին շուկայում կայունությունը։ Բացառումը, ի թիվս այլ բաների, վերաբերում է նաև տեխնոլոգիական տարաներում գտնվող վառելիքին, որը օգտագործում են երթուղում գտնվող ինքնաթիռները, ավիավառելիքի խմբաքանակներին, որոնք մաքսային գործընթացում են եղել մինչև ժամանակավոր սահմանափակման մասին որոշման ուժի մեջ մտնելը, ինչպես նաև միջկառավարական համաձայնագրերի շրջանակում մատակարարումներին»,- ասվում է հայտարարությունում։

Մայիսի 28-ին ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը, որը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցում էր Ղազախստանում անցկացվող ԵՏՄ գագաթնաժողովին, հայտարարել էր, որ ավիացիոն վառելիքի արտահանումը դեռևս շարունակվում է. «Մատակարարումները շարունակվում են: Իրավիճակը ցույց կտա, թե ինչ կլինի հետո»:

Ռուսաստանն արդեն իսկ լիակատար արգելք ունի բենզինի արտահանման վրա շուկայի բոլոր մասնակիցների համար: Ոչ արտադրողներին նաև արգելվում է արտահանել դիզելային ու նավային վառելիք։

Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է ավիացիոն վառելիքի պակասի ամբողջ աշխարհում: Ավիաընկերությունները մայիսին վաճառել են ապրիլի վերջին նախատեսվածից 2 միլիոնով պակաս տոմս:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment