ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այժմ գտնվում է Մոսկվայում, դիվանագետը խորհրդակցություններ է անցկացնում, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ավելի վաղ Կոպիրկինը կանչվել էր Ռուսաստանի մայրաքաղաք խորհրդակցությունների՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղղությամբ Հայաստանի ղեկավարության քայլերի կապակցությամբ։
«Նա Մոսկվայում է, խորհրդակցություններ է անցկացնում»,- հայտնել է Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին։