Կարեն Դեմիրճյանի թանգարանում ելույթ ունեցան «Նոր անուններ» ծրագրի սաները
Երեխաների պաշտպանության օրվա նախօրեին Կարեն Դեմիրճյանի թանգարանում, ավանդույթի համաձայն, ելույթ ունեցան «Նոր անուններ» ծրագրի սաները՝ Նոնա Ոսկանյանի ղեկավարությամբ։
Համերգին մասնակցող երեխաների մեծ մասը միջազգային հեղինակավոր մրցույթների և փառատոնների մասնակիցներ ու դափնեկիրներ են, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ։ Նրանք ներկայացրին բազմաժանր երաժշտական ծրագիր՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
Այսօր «Նոր անուններ» ծրագրի աշխատանքը շարունակում է Նոնա Ոսկանյանը՝ իր մասնագիտական փորձն ու նվիրումը ծառայեցնելով երիտասարդ երաժիշտների բացահայտմանն ու զարգացմանը։
Նոնա Ոսկանյանը, շարունակելով Սիլվա Մեքինյանի ձևավորած ավանդույթները, այսօր ևս մեծ պատասխանատվությամբ և հետևողականությամբ աջակցում է երիտասարդ տաղանդների կայացմանը՝ ապահովելով ծրագրի շարունակական զարգացումն ու հաջողությունները։