Լևոն Երանոսյան, Հայկազ Բաղմանյան, Վալերի Գրիգորյան, Պողոս Պողոսյան․ հայտնի է Մարտի 1-ի գործով նոր մեղադրյալների ինքնությունը  

Հասարակություն

01.06.2026 | 16:23

Դատախազությունն այսօր հայտնել է, որ Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այդ ժամանակ Զինված ուժերի բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցնող 4 անձի նկատմամբ։ Factor TV-ն պարզեց, որ խոսքը Լևոն Երանոսյանի, Հայկազ Բաղմանյանի, Վալերի Նարիմանյանի և Պողոս Պողոսյանի մասին է։

Նշենք, որ ըստ Դատախազության հայտարարության՝  նրանք մեղադրվում են 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու մեջ, ինչը առաջացրել է ծանր հետևանքներ։

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի տվյալներով՝ ՀՀ զինված ուժերի 4 բանակային  կորպուսների հրամանատարներ Պ.Պ.-ն, Վ.Գ.-ն, Հ.Բ.-ն և Լ.Ե.-ն, ակնհայտ ապօրինի հրաման կատարելով, իրենց կողմից արձակված հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Մ.Հ.-ի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝  Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռ.Ք.-ի, Ս.Օ.-ի, Յու.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն» հայտնել են Դատախազությունից։

 

Արաքս Մամուլյան

 

Նկարը գեներացված է արհեստական բանականության (ԱԲ) միջոցով

Leave a comment