Պատմաբան Միհրան Հակոբյանը գրել է. «Նիկոլը չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ, որ Մոսկվան ասում է՝ ԵԱՏՄ, թե ԵՄ հարցում կողմնորոշվեք հենց հիմա, մենք ձեզ թույլ չենք տա օգտվել մեզանից մինչև այն պահը, երբ պատրաստ կլինեք ցատկել այլ հարթակ:
Մյուս կողմից՝ Մոսկվան չի հասկանում կամ չի ցանկանում հասկանալ, որ Նիկոլը թքած ունի թե՛ Եվրոպայի վրա, և թե՛ Ռուսաստանի: Արևմտամետ ու հակառուս խաղալով՝ Նիկոլն այս պահին իր իշխանության հարցն է լուծում:
Եվրոպացիների օգնությամբ վերընտրվելուց հետո բալալայկան ձեռքը կվազի Մոսկվա ու Լենինի մավզոլեյի վրայից կգոռա՝ Հայաստանը ԵԱՏՄ է ու վերջ: Եվ այդ ամենը՝ Կրեմլից հնչող ծափերի ներքո»։