Էմանուել Մակրոնն ընդունել է ՊՍԺ-ին, Կվարացխելիան ճանաչվել է ՉԼ-ի լավագույն ֆուտբոլիստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հյուրընկալել է երկրորդ տարին անընդմեջ Չեմպիոնների լիգայի գավաթակիր դարձած ՊՍԺ-ին։

Փարիզում չեմպիոնական շքերթի մասնակցելուց հետո ֆուտբոլիստները գլխավոր եվրագավաթի գավաթով եղել են Ելիսեյան պալատում։

ՊՍԺ-ի եզրային հարձակվող Խվիչա Կվարացխելիան էլ ճանաչվել է Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Վրաստանի հավաքականի աստղը ՉԼ-ում մասնակցել է 16 հանդիպման, դարձել է 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ եզրափակիչում ֆրանսիական ակումբը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր Անգլիայի նորընծա չեմպիոն Լոնդոնի «Արսենալին»։

Leave a comment