«Սրբազանի պայքարի» գործով անցնող Արմեն Ալեքսանյանի մեքենան հրկիզել են

https://arm.sputniknews.ru/20260601/srbazani-pajqari-gvortsvov-ancnvogh-armen-aleqsanjani-meqenan-hrkizel-en-102857392.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Գիշերը հրկիզել են բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան

Sputnik Արմենիա

Գիշերը հրկիզել են բլոգեր Արմեն Ալեքսանյանի ավտոմեքենան

2026-06-01T13:21+0400

true

PT0M51S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/01/102856925_0:90:720:630_1920x0_80_0_0_3628ae84135196540760dc2e25ee3825.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արմեն ալեքսանյան, բլոգեր, ավտոմեքենա, տեսանյութ, տեսանյութեր, видео

հայաստան, արմեն ալեքսանյան, բլոգեր, ավտոմեքենա, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Արմեն Ալեքսանյանը տնային կալանքի տակ էր 2025 թվականի նոյեմբերի 26-ից, սակայն 2026 թվականի փետրվարի 23-ին նրա տնային կալանքը վերացվեց

Գիշերը այրվել է Բագրատ արքեպիսկոպոսի և «Սրբազան պայքար» նախաձեռնության 17 աջակիցներից մեկի` ակտիվիստ Արմեն Ալեքսանյանի մեքենան։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութերում երևում է, որ հրդեհը բռնկվել է ավտոմեքենայի սրահում։

Հրապարակմանը կից նաև լուսանկար կա, որում երևում է, որ անմիջապես մեքենայի կողքին գրեթե դատարկ շիշ կա (ենթադրաբար բենզինի)։

Կասկածներ կան, որ մեքենան հրկիզել են։

Երեկ Ալեքսանյանը հայտնել էր, որ իրեն հաղորդագրություն են ուղարկել` նշելով, որ Ջրվեժի քաղաքապետարանում ստիպում են ընտրություններին քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլապես աշխատանքից կազատեն։ Ակտիվիստին հաղորդագրություն ուղարկած անձը նաև հայտնել է, որ պետք է ընտրությունը հեռախոսով նկարել հետագայում ցույց տալու համար։

Հիշեցնենք, որ Արմեն Ալեքսանյանի դեմ ներկայացված ապացույցը TikTok-ի այն տեսանյութն է, որում նա ձվածեղ է պատրաստում։ Փաստաբաններն ավելի վաղ ասել էին, որ Արմեն Ալեքսանյանը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվում գզգզված «չուչելի» համար։

Արմեն Ալեքսանյանը տնային կալանքի տակ էր 2025 թվականի նոյեմբերի 26-ից, սակայն 2026 թվականի փետրվարի 23-ին նրա տնային կալանքը վերացվեց, կիրառվեց վարչական հսկողություն։

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Leave a comment