Մենք կառուցելու ենք այնպիսի ուժեղ, արդար և զարգացող Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա լիարժեք իրացնելու է իր ներուժը, իսկ իր ապագան տեսնելու և կերտելու է սեփական հայրենիքում. Նաիրի Սարգսյան

«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ուղերձը երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երեխաներ, սիրելի՛ ծնողներ, 
Շնորհավորում եմ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ 

Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա սիրո, հոգատարության և անվտանգության միջավայրում։ 

Պետության իրական հաջողությունը չափվում է նաև նրանով, թե ինչպիսի պայմաններ է այն ստեղծում իր երեխաների համար՝ կրթվելու, զարգանալու, երազելու և սեփական հայրենիքում ապագա կառուցելու։ 

Մենք ունենալու ենք այնպիսի Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա կունենա պաշտպանված մանկություն, որակյալ կրթություն, բարեկեցիկ և արժանապատիվ կյանք և ապագա։ 

Դուք արժանի եք մեծանալու խաղաղ, անվտանգ և ուժեղ հայրենիքում, բացահայտելու ձեր տաղանդները, իրականացնելու ձեր երազանքները և վստահությամբ կառուցելու ձեր ապագան Հայաստանում։ 

Յուրաքանչյուր երեխայի պաշտպանված մանկությունը, կրթությունն ու զարգացման հնարավորությունները լինելու են մեր պետության և հասարակության անառարկելի առաջնահերթությունը։ 

Մենք կառուցելու ենք այնպիսի ուժեղ, արդար և զարգացող Հայաստան, որտեղ յուրաքանչյուր երեխա լիարժեք իրացնելու է իր ներուժը, իսկ իր ապագան տեսնելու և կերտելու է սեփական հայրենիքում։ 

Շնորհավո՛ր հունիսի 1-ը։

Leave a comment