Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «մենք բացում ենք նոր տրանսպորտային միջանցքներ՝ ներդնելով երկաթուղային եւ ավտոմոբիլային ենթակառուցվածքներ»:
«Արեւելք-Արեւմուտք միջանցքը հաջողությամբ գործում է: Զանգեզուրի միջանցքը, որը կդառնա Արեւելք-Արեւմուտք միջանցքի եւս մեկ ճյուղավորում, անպայման կառուցվելու է համաձայն այն փաստաթղթի, որը ստորագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը՝ ԱՄՆ նախագահի, Հայաստանի վարչապետի եւ իմ կողմից»,- Trend-ի հաղորդմամբ՝ Բաքվի էներգետիկ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ ասել է Իլհամ Ալիեւը: