ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈւՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգելի՛ մեղրեցիներ, սիրելի՛ երեխաներ,

Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, առանձնահատուկ և լուսավոր տոն է, որը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ երեխաները մեր կյանքի ամենաթանկ արժեքն են, մեր համայնքի ու երկրի վաղվա օրը։

Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու, թե որքան կարևոր է երեխաների լիարժեք և երջանիկ մանկությունը։ Յուրաքանչյուր երեխա պետք է ունենա սովորելու, զարգանալու, ստեղծագործելու և իր կարողությունները բացահայտելու հնարավորություն՝ շրջապատված լինելով սիրով, հոգատարությամբ և ուշադրությամբ։ Երեխաների ժպիտն ու բարեկեցությունը մեր հասարակության առողջ ու կայուն զարգացման կարևոր նախապայմաններից են։

Սիրելի՛ երեխաներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ։ Մաղթում եմ անհոգ մանկություն, առողջություն, բազմաթիվ հաջողություններ և երջանիկ օրեր։ Թող ձեր կյանքը լցված լինի ժպիտներով, հետաքրքիր բացահայտումներով ու վառ տպավորություններով, իսկ ձեր բոլոր երազանքներն ու նպատակները գտնեն իրենց իրականացման ճանապարհը։

Շնորհավոր Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Leave a comment