https://arm.sputniknews.ru/20260601/trampn-ir-qaghaqakan-hakarakvordnerin-kvoch-e-arel–chtslvlal-irani-het-gvortsarqi-harcum-102853869.html
Թրամփն իր քաղաքական հակառակորդներին կոչ է արել «չծլվլալ» Իրանի հետ գործարքի հարցում
Թրամփն իր քաղաքական հակառակորդներին կոչ է արել «չծլվլալ» Իրանի հետ գործարքի հարցում
Sputnik Արմենիա
Սպիտակ տան ղեկավարը դժգոհ է, որ դեմոկրատներն ու «ոչ հայրենասեր» հանրապետականները շտապեցնում են իրեն Իրանի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում։ 01.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-01T11:51+0400
2026-06-01T11:51+0400
2026-06-01T12:02+0400
դոնալդ թրամփ
ամն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:2048:1153_1920x0_80_0_0_92c8bdf4ac866e192bb95620bf4ad9c8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր հակառակորդներին «չծլվլալ» և չխանգարել Իրանի հետ գործարք կնքելու հարցում։Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով տեղեկացված պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ավելի խիստ պայմաններ է առաջադրել Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու հետ կապված հնարավոր գործարքի վերաբերյալ, և առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Թեհրանին՝ քննարկման համար։Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարեց, որ խորհրդականների հետ հանդիպում կանցկացնի և վերջնական որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ։ Սակայն մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԶԼՄ–ները հայտնեցին, որ Թրամփը հետաձգել է որոշումը։ Միևնույն ժամանակ Թեհրանը հայտարարեց, որ վերջնական համաձայնության չեն հասել, և որ Իրանն ու ԱՄՆ–ն շարունակում են հաղորդագրություններ փոխանակել։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0d/102149994_0:0:1822:1366_1920x0_80_0_0_3383a1b039c826c061cb88cf9955d6b2.jpg.webp
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
դոնալդ թրամփ, ամն, իրանի իսլամական հանրապետություն
Սպիտակ տան ղեկավարը դժգոհ է, որ դեմոկրատներն ու «ոչ հայրենասեր» հանրապետականները շտապեցնում են իրեն Իրանի վերաբերյալ որոշում կայացնելու հարցում։
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել իր հակառակորդներին «չծլվլալ» և չխանգարել Իրանի հետ գործարք կնքելու հարցում։
Ավելի վաղ New York Times-ը, հղում անելով տեղեկացված պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահը ավելի խիստ պայմաններ է առաջադրել Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու հետ կապված հնարավոր գործարքի վերաբերյալ, և առաջարկվող փոփոխությունները ներկայացրել է Թեհրանին՝ քննարկման համար։
«Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել, և այն շահավետ կլինի ԱՄՆ–ի և նրանց համար, ովքեր մեզ հետ են։ Բայց մի՞թե դեմոկրատներն ու տարբեր, ինչպես թվում է, ոչ հայրենասեր հանրապետականները չեն հասկանում, որ ինձ համար շատ ավելի դժվար է պատշաճ կերպով կատարել աշխատանքս և բանակցություններ վարել, երբ քաղաքական գործիչները նախկինում չտեսնված մակարդակով շարունակում են «ծլվլալ» այն մասին, որ ես պետք է ավելի արագ կամ դանդաղ գործեմ, պատերազմեմ կամ չպատերազմեմ, կամ ինչ-որ այլ բան։ Պարզապես նստեք և հանգստացեք։ Ի վերջո ամեն բան լավ կլինի։ Այդպես միշտ է լինում», – գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդը հայտարարեց, որ խորհրդականների հետ հանդիպում կանցկացնի և վերջնական որոշում կկայացնի Իրանի վերաբերյալ։ Սակայն մոտ երկու ժամ տևած հանդիպումից հետո ԶԼՄ–ները հայտնեցին, որ Թրամփը հետաձգել է որոշումը։ Միևնույն ժամանակ Թեհրանը հայտարարեց, որ վերջնական համաձայնության չեն հասել, և որ Իրանն ու ԱՄՆ–ն շարունակում են հաղորդագրություններ փոխանակել։