Ֆրանսիայում անկարգությունների հետևանքով ձերբակալվածների թիվը գերազանցել է 890-ը

Չեմպիոնների լիգայի եզրափակչում ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 890-ը։

Անկարգությունների ճնշման ժամանակ վիրավորվել է 178 ոստիկան, գրել են ԶԼՄ-ները։

ՊՍԺ-ն 1-1 հիմնական և լրացուցիչ ժամանակի ավարտից հետո 11 մետրանոցներով 4-3 հաղթել էր անգլիական «Արսենալ»-ին։

Leave a comment