Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ. Պուտինը շնորհավորել է Փաշինյանին

Հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ։

Պուտինը Փաշինյանին ուղղված շնորհավորանքում հետաքրքրվածություն է հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման հարցում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայութոյւնը:

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։

Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական բնույթ։ Եվ մենք շահագրգռված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ։

Ուզում եմ Ձեզ մաղթել առողջություն, բարօրություն և հաջողություններ։

Հարգանքով՝

Վլադիմիր Պուտին»,- գրված է հաղորդագրության մեջ:

Leave a comment