ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում ավելի քան 70 ուկրաինական ԱԹՍ են խոցել Ռուսաստանի երկնքում

ՀՕՊուժերըմեկ գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ավելի քան 70 ուկրաինական ԱԹՍ Ռուսաստանի երկնքում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Անցած գիշերվա ընթացքում՝ մայիսի 31- ի ժամը 20:00-ից մինչև հունիսի 1-ի ժամը 7:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել են 72 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Ռոստովի մարզերի, Ղրիմի Հանրապետության և Սև ծովի ջրային տարածքի վրա», – ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Leave a comment